Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 10:45 23-08-2024

Զելենսկին Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակներ է հանձնել մի խումբ գործիչների։ «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակին հետմահու արժանացել են կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը և երգչուհի Նինա Մատվիենկոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Analitikaua․net-ը, պարգևատրվածների թվում են նաև, ամերիկացի գործարար Հովարդ Բաֆետը, սուսերամարտիկ Օլգա Խարլանը, բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը, կոմպոզիտոր Իգոր Պոկլադը, կոնստրուկտոր Օլեգ Կարաստելյովը, վիրաբույժ Վիտալի Խմելը և այլոք։

Ընդհանուր առմամբ մրցանակին արժանացել է 11 մարդ։

«Ինձ համար պատիվ է պարգևատրել Ուկրաինայի իսկական լեգենդներին։ Մենք փառաբանում ենք բոլորին, որոնք ամեն օր ուժ են տալիս ու ոգեշնչում են մեր մարտիկներին։ Նրանք մարդիկ են, որոնք փառք են բերում Ուկրաինային՝ ամրապնդելով մեր պաշտպանությունն ու ոգեշնչելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան