Ներքին 4 տարի առաջ - 20:08 01-06-2022

Արտակ Բեգլարյանը պարգևատրվել է «Ազատության» մրցանակով

Արտակ Բեգլարյանը պատերազմի զոհերի և պատերազմից տուժածների ձայնն էր Արցախում 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ և Արցախում մարդու ազատությունների առաջամարտիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 1-ին՝ արցախահայության իրավունքներին նվիրված միջազգային համաժողովի շրջանակներում, պարգևատրվեց «Ազատության» մրցանակով համաժողովի կազմակերպիչ «Ճշմարտության և արդարության կենտրոն» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության կողմից:

«Ազատության մրցանակը շնորհվում է այն անհատին, որը արտասովոր ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղում մարդու ազատության գործում: Արտակ Բեգլարյանը դա ցույց է տվել իր խիզախ ջանքերով՝ օգնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան: Նա Արցախում էր 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչին ականատես եղավ «առաջին ձեռքից»: Մենք բոլորս նրան հիշում ենք որպես շարունակվող պատերազմի ձայն, երբ ռումբերը թափվում էին երկնքից։ Իր պաշտոնում պարոն Բեգլարյանը դարձավ պատերազմի զոհերի և պատերազմից տուժածների ձայնը՝ լրատվամիջոցներին, միջազգային կառույցներին և խորհրդարանականներին տրված զեկուցումների, հարցազրույցների և ելույթների միջոցով հաղորդելով նրանց իրավիճակը: Նա եղել է Արցախում մարդու ազատության առաջամարտիկը, և մեզ համար մեծ պատիվ է պարոն Արտակ Բեգլարյանին շնորհել «Ազատություն» մրցանակը Ճշմարտության և արդարության կենտրոնի ողջ անձնակազմի անունից», - հայտարարեց կազմակերպության ներկայացուցիչը:

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը նաև հանդես եկավ հեռավար զեկույցով նշված համաժողովի պանելային քննարկման ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով