Արտաքին 2 տարի առաջ - 19:51 22-08-2024

Սպիտակ տունը մեկնաբանել է Բայդենի կողմից միջուկային նոր ռազմավարության հաստատումը

Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի միջուկային զինանոցների զարգացումը հաշվի է առնվում ԱՄՆ-ի մոտեցումներում, սակայն միջուկային տեղակայման նորացված ուղեցույցը ուղղված չէ կոնկրետ երկրների դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդում:

«Չնայած ուղեցույցի տեքստը գաղտնի է, սակայն դրա գոյությունը որևէ ձևով գաղտնիք չէ: Այս տարվա սկզբին տրված ուղեցույցը արձագանք չէ որևէ սուբյեկտի, երկրի կամ սպառնալից գործողություններին»,- ասել է Սպիտակ տան ենթակայությամբ գործող Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ միջուկային հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի մոտեցումները պարբերաբար թարմացվում են՝ միջուկային ռիսկերը նվազեցնելու և կայուն զսպմանն աջակցելու ջանքերի շրջանակներում։

«Այս վարչակազմը, ինչպես նախորդ չորսը, հրապարակել է միջուկային դիրքի վերանայում և միջուկային դիրքորոշման պլաններ և ուղեցույցներ», - հավելել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:

Ըստ այդմ՝ նոր ուղեցույցը արտացոլում է Բայդենի հանձնառությունը՝ նվազեցնելու միջուկային զենքի համաշխարհային նշանակությունը և նվազագույնի հասցնելու այն քանակը, որն անհրաժեշտ է ԱՄՆ-ին՝ իր նպատակներին հասնելու համար:

Ուղեցույցը պարբերաբար թարմացվում է և ազդում միջուկային տեղակայման տարբերակների մշակման վրա, որոնք կարող են ներկայացվել նախագահին արտակարգ իրավիճակներում պաշտպանելու համար Միացյալ Նահանգների, դաշնակիցների և գործընկերների կենսական շահերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով