Արտաքին 4 տարի առաջ - 23:07 07-12-2021

Սպիտակ տունը բացահայտել է Պուտինի և Բայդենի բանակցությունների մանրամասները

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին կոչ է արել թոթափել լարվածությունը Ուկրաինայի շուրջ և վերադառնալ դիվանագիտությանը։ Այս մասին հանդիպումից հետո հաղորդել է Սպիտակ տունը։

Ամերիկացի առաջնորդն իր գործընկերոջ մոտ բարձրաձայնել է ԱՄՆ-ի և եվրոպացի դաշնակիցների մտահոգությունը՝ կապված ուկրաինական սահմանին ռուսական ուժերի «կուտակման» հետ։

«Նախագահ Բայդենը հասկացրեց, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կպատասխանեն վճռական տնտեսական և այլ միջոցներով ռազմական էսկալացիայի դեպքում», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Սպիտակ տան տերը հաստատել է նաև իր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Կողմերը քննարկել են նաև ռազմավարական կայունության և կիբերանվտանգության վերաբերյալ երկկողմ խնդիրները։ Բացի այդ, անդրադարձ է եղել տարածաշրջանային թեմաներին, օրինակ՝ Իրանին։

Բանակցությունները տեղի են ունեցել փակ տեսակապի միջոցով և տեւել են մոտ երկու ժամ։ Լրագրողներին ցուցադրվել են հաղորդակցության միայն առաջին հատվածները, որտեղ պետությունների ղեկավարները ողջունել են միմյանց և մի քանի դիտողություններ փոխանակել։ Այնուհետև հանդիպումը կայացել է դեմառդեմ։

Սա երկու երկրների ղեկավարների երկրորդ հանդիպումն է։ Դեմառդեմ ձևաչափով նախագահներն առաջին անգամ զրուցել են Ժնևում այս տարվա հունիսին։

Բանակցություններն ընթանում են սրված հակասությունների ֆոնին. Արևմուտքը մեղադրում է Մոսկվային Ուկրաինա «ներխուժում» պլանավորելու մեջ և քննարկում է նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։ Ռուսաստանում բոլոր պահանջները մերժվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»