Ներքին 2 տարի առաջ - 19:21 22-08-2024

Մեղրիի համայնքապետը ընդունել է Կապանում բացվող ՌԴ գլխավոր հյուպատոսության պատվիրակությանը

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը երեկ՝ օգոստոսի 21-ին, հյուրընկալել էր Կապանում բացվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Անատոլևիչ Չաշիխինին, Հայաստանում ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Դիմիտրի Կրասնովին, Լյուդմիլա Աղախանյանին, համայնքի ակտիվ երիտասարդներին, հայտնում են Կապանի համայնքապետարանից։

Հանդիպմանը Խ․ Անդրեասյանը համառոտ ներկայացրել է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացիկ աշխատանքները, որոնց իրագործումը նախատեսվում է առաջիկայում։
Ս․ Անատոլևիչը, Դ․ Կրասնովը, L․ Աղախանյանը ներկայացրեցին «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացմանը նպաստող ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բացահայտե՛ք Ռուսաստանը» կրթական և էքսկուրսիոն ծրագիրը, որի հիմնական նպատակն է ամրապնդել կապը հետխորհրդային երկրների երիտասարդների միջև, նպաստել նրանց գաղափարների փորձագիտական և դրամաշնորհային աջակցությանը, ստեղծագործական և մասնագիտական զարգացմանը:

Այն հնարավորություն կտա երիտասարդներին մասնակցել էքսկուրսիոն շրջագայություններին, խոշոր գործարար, մշակութային և սպորտային միջոցառումներին։

Համայնքի երիտասարդներն առաջարկեցին միասնաբար մասնակցել դրամաշնորհային ծրագրերին, իսկ հաջողելու դեպքում ստացված հոնորարը ուղղել համայնքի զարգացմանը, իրականացնել ներդրումներ երիտասարդական համայնք ունենալու համար։

Ներկայացուցիչները դրական արձագանքեցին գաղափարներին և պատրաստակամություն հայտնեցին միջոցառումներ կազմակերպել՝ ներգրավվելով համայնքի ակտիվ երիտասարդներին, ուղղորդել նրանց դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու և ծրագրերի իրականացման կանոնակարգին ծանոթանալու գործընթացում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան