Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 15:00 09-10-2022

Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Կապանում հյուպատոսության բացման որոշումը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնաբանել է Հայաստանի հարավային Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու Թեհրանի վերջին որոշումը։ Իրանական «Tehran Times» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլլահյանը նշել է, որ հյուպատոսությունը նպատակ ունի ամրապնդել Իրան-Հայաստան հարաբերությունները։

Աբդոլլահյանը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսարանի ստեղծումն ու գործունեության սկիզբը դիտարկել է տնտեսական հարցերի շուրջ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի վարչակազմի տեսակետի, ինչպես նաև հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդման համատեքստում։ Նրա խոսքով՝ հյուպատոսարանի բացումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։

«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսությունը սկսել է իր գործունեությունը Կապանում»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Նա հավելել է, որ Կապանում առաջին հյուպատոսության բացմամբ կողմերը ականատես կլինեն Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների շարունակական ընդլայնմանը և խորացմանը։

Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը սեպտեմբերի 30-ին Հայաստանում Իրանի դեսպանի մասնակցությամբ հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և հանձնել իր հյուպատոսական արտոնագիրը։

Արարատ Միրզոյանը Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի որոշումը որակել էր որպես Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված Իրանի ջանքերի օբյեկտիվ դրսեւորում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»