Ներքին 3 տարի առաջ - 22:14 30-05-2023

Առաջարկ ստացել ենք, չենք մերժել. Կապանում ՌԴ հյուպատոսության հարցը դեռ քննարկվում է

Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը։

Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այդ թեմայի շուրջ մեկնաբանություն դժվար թե կարողանան տալ։

«Դա մարզպետարանի և համայնքների մեկնաբանելու բան չի, այդ գործընթացը ԱԳՆ-ի հետ է տարվում, մեր տիրույթում չէ»,- ասաց Ավագյանը։

Հարցին, թե սյունեցիները կողմ են Սյունիքում ՌԴ հյուպատոսություն ունենալու գաղափարին, պատասխանեց, որ ավելի տեղին կլինի՝ գործընթացներ գնան, հետո լրատվամիջոցները քաղաքացիներից կճշտենք։

Oragir.News-ը փորձեց ՀՀ ԱԳՆ-ից որոշակի ինֆորմացիա ստանալ հյուպատոսության բացման ժամանակացույցի, կատարվող աշխատանքների մասին։ ԱԳՆ մալուլի խոսնակ Անի Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին միայն համաձայնություն կա, այլ հարցերի չի կարող պատասխանել։

«Այս պահին ասել ենք, որ կա համաձայնություն, իսկ մնացած հարցերը՝ ե՞րբ, ո՞նց, դրանք արդեն հետագա ընթացակարգի հարցեր են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով