Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 13:57 22-08-2024

Ռոնալդուի YouTube-յան ալիքը մի քանի ժամում ռեկորդներ է գրանցել և առաջ է անցել Մեսսիից

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, չորեքշաբթի օրը բացելով իր սեփական ալիքը YouTube-ում, բաժանորդների թվով մի շարք ռեկորդներ է սահմանել, փոխանցում է Armsport.am-ը։

Ինչպես նշում է OneFootball-ը , առաջին 100 հազարը հետևորդները հայտնվել են 39-ամյա խաղացողի ալիքում ընդամենը 20 րոպե անց. նախորդ ռեկորդը՝ 55 րոպե, պատկանում էր բրիտանական «Sidemen» խմբի ալիքին։

Բացի այդ, պորտուգալացու ալիքը 1 միլիոն բաժանորդ է հավաքել ավելի արագ, քան որևէ այլ ալիք՝ նրանից պահանջվել է 90 րոպե։

Այս պահի դրությամբ Ռոնալդուի ալիքն ունի 15․4 միլիոն բաժանորդ՝ ինչը բաժանորդագրության ռեկորդ է մեկ օրվա ընթացքում։

Լիոնել Մեսսիի YouTube-յան ալիքը, որը ստեղծվել է 2006 թվականին, ունի 2,2 միլիոն բաժանորդ, ինչը Ռոնալդուի ալիքը գերազանցել է երկու ժամում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան