Սպորտ 4 ամիս առաջ - 21:25 17-06-2026

Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության երկրորդ խաղացողը, ում հաջողվեց մասնակցել աշխարհի վեց առաջնությունների։

ԱԱ-2026-ի խմբային փուլի 1-ին տուրի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու դեմ խաղում 41-ամյա ռմբարկուն դուրս եկավ խաղադաշտ պորտուգալացիների մեկնարկային կազմում:
Այսպիսով, Ռոնալդուն կրկնեց արգենտինացի լեգենդ Լիոնել Մեսսիի պատմական նվաճումը, ով իր վեցերորդ Մունդիալի առաջին հանդիպումն էր անցկացրել հունիսի 17-ի գիշերը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախկինում մասնակցել է նաև 2006, 2010, 2014, 2018 և 2022 թվականների Աշխարհի առաջնություններին։

Ֆուտբոլի պատմության ընթացքում հինգական Մունդիալի են մասնակցել մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալը, Անդրես Գուարդադոն և Ռաֆայել Մարկեսը, ինչպես նաև գերմանացի լեգենդար ֆուտբոլիստներ Լոտար Մատեուսն ու Մանուել Նոյերը:

Կոնգոյի ԴՀ-ի դեմ հանդիպումը Կրիշտիանուի համար հոբելյանական՝ 23-րդն էր աշխարհի առաջնությունների շրջանակում, որոնցում նա դարձել է 8 գոլի հեղինակ: Ռոնալդուն, ով Պորտուգալիայի գլխավոր թիմում հանդես է գալիս 2003 թվականից, հանդիսանում է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Ընդհանուր առմամբ, նա իր ընտրանու կազմում անցկացրել է 228 հանդիպում և դարձել 143 գոլի հեղինակ։

2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 23-ին կմրցի Ուզբեկստանի ընտրանու հետ, իսկ հունիսի 28-ին ուժերը կչափի Կոլումբիայի հետ: Կոնգոյի ԴՀ հավաքականն իր հերթին հունիսի 24-ին կխաղա Կոլումբիայի, իսկ հունիսի 28-ին՝ Ուզբեկստանի դեմ։

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում