Մամուլ 2 տարի առաջ - 08:35 22-08-2024

Ովքե՞ր են բյուջեի հաշվին պտտվող պետական տուրիստները. Փաշինյանը գործուղումների հերթական որոշումներն է ստորագրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ մեկնելու են Շվեյցարիա՝ մասնակցելու սեպտեմբերի 3-6-ը ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկույցի դիտարկման գործընթացին:

Եվ այնքան է կարեւորվել այս միջոցառումը, որ Փաշինյանը որոշել է գրեթե բոլոր նախարարություններից ներկայացուցիչ ուղարկել Ժնեւ:

Եվ այսպես՝ Տաթեւիկ Ստեփանյանը, Մերի Գասպարյանը կգնան պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Կարինե Սուջայանը եւ Սոֆյա Մարգարյանը՝ արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ կրկին պետբյուջեից:
Արմեն Գասպարյանը կգնա առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ Լեւոն Բալյանն ու Սյուզան Ղարդյանը՝ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

ՀՀ երկար անվանում ունեցող՝ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարության ֆինանսավորմամբ, Արթուր Մարտիրոսյանը Ժնեւ կգործուղվի, իսկ Ռուսլան Մարանդյանը կգործուղվի ներքին գործերի նախարարության հաշվին:

Ահա, թե մի զեկույցի դիտարկման համար քանի պաշտոնյա է մեկնում արտերկիր. իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ բյուջեի հաշվին պտտվող պետական տուրիստներ են նրանք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող