Ներքին 2 տարի առաջ - 23:43 21-08-2024

Սևանի ԲԿ-ում անհապաղ վիրահատության կարիք ունեցող հիվանդին պատշաճ չեն հետազոտել․ ահազանգ

Oragir.News-ը Սևան համայնքի բնակիչ Թ․Օ․-ից ահազանգ է ստացել, ում խոսքով՝ Սևան ԲԿ-ում իրեն ասել են, որ իր մոտ պարզապես ոսկորի գերաճ է և անհանգստանալու կարիք չկա, մինչդեռ Երևանի Աստղիկ ԲԿ-ում բժիշկն անհապաղ վիրահատություն է նշանակել։

«Ձեռքիս վրա՝ դաստակիս մոտ, մի հատված կար, որն ակնհայտ ուռած էր։ Ինձ Սևան ԲԿ-ում ձեռքս նկարելու համար ուղեգիր տվեցին, որ գնամ ռենտգենի։ Ռենտգենի սարքն ի վերջո ոչինչ ցույց չտվեց, բայց ռենտգենիս պատասխանով մտա Սևան ԲԿ-ի բժշկիս մոտ, ով ասաց, որ ինձ մոտ ոսկորի թեթև գերաճ է, չանհանգստանամ։ Ձեռք տվեց, սեղմեց ու ասաց՝ վերջ, լուրջ բան չկա, դա տենց պետք է մնա, որ դա չեն հեռացնում։ Ու ինքը ինձ համոզում էր, որ դա ծնվելիս էլ իմ ձեռքին եղել է։

Եկա Աստղիկ ԲԿ, քանի որ այդ բժշկի սեղմելուց հետո ձեռքս ահավոր ցավում էր։ Աստղիկ ԲԿ-ում ասացին, որ սա դոնդողանման նյութ է, որը դուրս է գալիս ոսկորների արանքից։ Երբ պատմեցի, թե ինչ են արել Սևան ԲԿ-ում, զննող բժիշկն ասաց՝ ավելի ուժեղ սեղմեին, էդ նյութը կտարածվեր ամբողջ ձեռքի վրա և լուրջ խնդիր կառաջանար։ Ի վերջո որոշեցինք վիրահատական միջամտությամբ նյութը հեռացնել»,-պատմեց մեզ ահազանգած քաղաքացին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանի հետ։ Վերջինիս պնդմամբ՝ ռենտգենի սարքը ոսկորների հետ կապված ցանկացած խնդիր ցույց է տալիս․

Փորձագետի կարծիքով՝ պացինտը պետք է խնդրի մասին տեղյակ պահի Սևան ԲԿ-ի տնօրենին, քանի որ գուցե տնօրենը չգիտի, որ իր հաստատության բժիշկների կողմից հիվանդների նկատմամբ նման անտարբերություն է ցուցաբերվում։

«Պացիենտը պետք է Սևան ԲԿ-ից դուրս գար «առողջացում» ախտորոշմամբ»,-նկատեց առողջապահության փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան