Արտաքին 4 տարի առաջ - 20:26 18-04-2022

Բելառուսում 35 օրթոպեդ է բերման ենթարկվել, որոնցից մեկը հետազոտել է Լուկաշենկոյին

Բելառուսում վերջերս 35 օրթոպեդ վնասվածքաբան է ձերբակալվել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի առողջապահության նախարարի, գլխավոր դատախազի և ՊԱԿ-ի ղեկավարի հետ հանդիպմանը։
Լուկաշենկոյի խոսքով՝ բժիշկները, իբր, կաշառք են ստացել արտասահմանյան ընկերություններից՝ պրոթեզավորման համար այս կամ այն ներկրված ապրանքներն օգտագործելու համար։ «Խուզարկությունների ժամանակ ոմանց միայն տանը 300.000, 650.000 եվրո են գտել։ 35 հոգի», - ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոյի խոսքով՝ ձերբակալվածների թվում է նաև այն բժիշկը, «որը մեկ անգամ չէ, որ զննել է նախագահին (այսինքն՝ անձամբ Լուկաշենկոյին)»։
Բժիշկների կալանավորման մասին հաղորդվել էր մարտի վերջին։ Պաշտոնապես հաղորդագրությունները հաստատվել են միայն այսօր։
Բելառուսի բժշկական համերաշխության հիմնադրամի համակարգող Ռուստամ Այզատուլինը «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը տված հարցազրույցում կասկածել է բժիշկների մեղավորության մեջ՝ ասելով, որ իրավապահները «ցուցադրական» շոու են կազմակերպում։ «Հանկարծ պարզվեց, որ Բելառուսի բոլոր օրթոպեդ վնասվածքաբանները կոռումպացված պաշտոնյաներ և սրիկաներ են, թեև Առողջապահության նախարարության գնումների համակարգն է հանգեցրել դրան», - ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան