Ներքին 2 տարի առաջ - 20:53 20-08-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Ռաֆայել Պետրոս ԻԱ Հոգևոր Տիրոջը

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Ռաֆայել Պետրոս ԻԱ Հոգևոր Տիրոջը։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Երեքշաբթի, 20 Օգոստոս 2024-ի երեկոյեան, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի վեհարանին մէջ, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ, որուն կ՚ընկերանար օգնական եպիսկոպոս Լիբանանի հայ կաթողիկէ համայնքին Գերապայծառ Տ. Գրիգոր Եպս. Պատիշահ։ Հանդիպման Հայրապետին կողքին ներկայ էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան, Կաթողիկոսարանի "Կիլիկիա" մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեան, Դպրեվանքի տեսուչ Հոգշ. Տ. Պարոյր Վրդ. Շէրնէզեան, Տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի միջ-եկեղեցական եւ քրիստոնեայ-իսլամ բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան։

Շուրջ մէկ ժամ մտերմիկ զրոյց մը տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետին եւ Հոգեւոր Տիրոջ միջեւ։ Երկու հոգեւոր պետերը անդրադարձան հայ ժողովուրդը եւ Հայաստանն ու Լիբանանը յուզող հարցերուն: Անոնք շեշտեցին մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում