Ներքին 2 տարի առաջ - 21:25 13-09-2024

Արամ Ա Հայրապետը պատրիարք Ռաֆայել Պետրոսի հետ քննարկել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Ամենապատիվ Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին․

«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 13 Սեպտեմբեր 2024֊ին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ։ Եղբայրական սիրոյ ու գործակցական ոգիի արտայայտութեան առընթեր, յիշեալ այցելութեան նպատակն էր ողջունել երջանկայիշատակ Կարտինալ֊Պատրիարք Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաճանեանի մարմնոյն Վատիկանէն Լիբանան փոխադրութեան նախաձեռնութիւնը։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու երջանկայիշատակ հոգեւոր տիրոջ ծառայութեան՝ թէ՛ իբրեւ Վատիկանի հաւատոյ տարածման բաժանմունքի նախագահ եւ թէ՛ որպէս հայ կաթոլիկ եկեղեցւոյ պատրիարք։ Ապա, խօսակցութիւնը կեդրոնացաւ Լիբանանի եւ Սուրիոյ հայութեան առնչուած հարցերուն եւ հայաստանի կացութեան վրայ:

Հանդիպման ընթացքին Նորին Սրբութեան կողքին ներկայ էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան եւ միաբան հայրեր, իսկ Հոգեւոր Տիրոջ կողքին՝ գերապայծառներ եւ հոգեւոր հայրեր»,- ասվում է Կաթողիկոսության մամուլի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով