Մամուլ 2 տարի առաջ - 08:01 20-08-2024

Իր անձի նկատմամբ շատ են ճնշումները, բայց իրեն չեն կարող ստիպել անել այն, ինչը չի ուզում. Հեքեքյանը` աշխատանքից իր ազատման մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանի քաղաքապետի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառը Հեքեքյանի դիրքորոշումներն ու քայլերն են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի արդեն նախկին տնօրեն Տիգրան Հեքեքյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են՝ գիտեն, որ ես այդքան արագ եւ հեշտ չեմ հանձնվում»։

Հեքեքյանը հստակ չնշեց իր ազատման պատճառները՝ ասելով, որ դրանք շատ են եւ տարբեր։
«Ես շարունակելու եմ իմ գործունեությունը, ես աշխատելու եմ Հայաստանի փոքրիկ երգիչների հետ», – ասաց նա։

Տիգրան Հեքեքյանը նաեւ հավելեց, որ աշխատանքից դուրս է եկել իր իսկ դիմումի համաձայն. նախապես դիմում է գրել, որ իր աշխատանքային վերջին օրը լինի օգոստոսի 14-ը։ Հարցին՝ իր անձի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ ասաց, որ իր նկատմամբ շատ են ճնշումները, բայց դրանք չեն կարող իրեն ստիպել անել այն, ինչ որ չի ցանկանում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում