Միտք 2 տարի առաջ - 11:06 19-08-2024

Մեր այսօրվա հավաքական վիճակը կարելի է կոչել ազգ-խաշլամա․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ստորև․

«Ինչո՞վ ենք մենք հակադարձում Մերձավոր Արևելքում ու մեր անմիջական տարածաշրջանում նոր լարվածության և պայթյունի վտանգին, բոլոր հարևանների ու հակառակորդների ակտիվ շփումներին, նրանց անդադար բաց ու ստվերային բանակցություններին, Պուտինի այցին Բաքու. հեծանվով, խաշլամայի և բանաստեղծության ֆեստիվալով, արձակուրդից դանդաղ հետ եկող (կամ չեկող) ընդդիմությամբ, և ընդհանրապես անելիքի տոտալ չիմացությամբ։

Հարավային Կովկասի անիմաստ ու անհեռանկար կույրաղիքի մեր դերին արդեն ընտելանում ենք։ Դա, սակայն, կոպիտ մոլորություն է, որովհետև այս տարածաշրջանում մենք ոչ մեկից ավելի անհույս ու անհեռանկար չենք, եթե խելքով կառավարենք մեր երկիրը, եթե կանգնեցնենք հասարակության բարոյալքումը։

Մեծ հաշվով, մեր այսօրվա հավաքական վիճակը կարելի է կոչել ազգ-խաշլամա։

Մեր ստրատեգիական պրիմիտիվիզմն է մեր բոլոր աղետների հիմքում՝ մեր մի շարք որակներով համեմված։ Ադրբեջանը ԲՐԻԿՍԻ հայտ է ներկայացնում, մենք ոտանավոր ենք արտասանում կամ ձեռ առնում արտասանողին։ Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020-ի կռվից առաջ, բառացիորեն նույն անլուրջ վիճակն էր։

Ունի՞ մեր ժողովուրդը պոտենցիալ՝ այս վիճակը հաղթահարելու. ունի։ Մեր մեծագույն ողբերգությունն են մեր պարզունակ էլիտաները, որոնք ուղղակի պատասխանատվություն են կրում այս վիճակի համար։ Ժողովուրդներին ո´չ փոխում են, ո´չ վռնդում, իսկ այ էլիտաներին՝ շատ հաճախ։ Մեզնից շատ ավելի վատ վիճակում գտնվող այլ հասարակություններ դա արել են ու հասել հաջողությունների»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով