Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:23 28-02-2023

Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ 3 մլն մարդ է՝ մեր բոլորի ընտանիքները․ Վահե Հովհաննիսյան

Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Այդ սև արկղի մեջ 3 մլն մարդ է՝ մեր բոլորի ընտանիքները։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել։ Դեռ հնարավորություն կա։

Ն. Փաշինյանը Հայաստանի անունից ներքաշվել է «խաղաղության պայմանագրի» պրոցեսի մեջ, և որպես երաշխիք ու միջնորդ ընտրել է Արևմուտքը, որին տարիներ առաջ ինքն անվանում էր «եվրոյոնջաներ»։

Հիմա Նիկոլը ներսում սեփական ժողովրդի վրա վաճառում է «խաղաղություն» բառը, իսկ դրսում միացել է հակառուսական կոալիցիային։ Խաղասեղանին մենք ենք՝ բոլորս։

Որպեսզի ճիշտ հասկանանք անհրաժեշտ քայլերը, իրավիճակին պետք է փորձել նայել Նիկոլի աչքերով։

Ինքը միանձնյա կայացնում է որոշումներ, չի հանդիպում ոչ մի դիմադրության, և դիմացը չկա որևէ այլ՝ գրագետ ձևակերպված գաղափար, որը կառաջարկվեր հայ ժողովրդին։ Մենք մեր սխալների շնորհիվ նրան տվել ենք մենաշնորհ։

Նիկոլը երկիրը տանում է միայն իրեն հայտնի ճանապարհով։ Բայց դա հնարավոր է միայն ու միայն դիմացը բովանդակային, օրակարգային և լիդերության ճգնաժամի պայմաններում։

Հենց այդ պատճառով չի ձևակերպվում և հայ ժողովրդին չի բացատրվում որ.

Իշխանության առաջարկած «խաղաղությունն» ունի այլընտրանք, և դա պատերազմը չէ, այլ՝ «Խաղաղություն Հայաստանի համար, և ոչ՝ Հայաստանի հաշվին» բանաձևը։

Արցախը հանձնելու ոչ մի տարբերակ չկա. դա Հայաստանի վերջն է։

Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան Հայաստանի հանդեպ կարող է զսպվել բացառապես Ռուսաստանի և Իրանի շնորհիվ։

Եվրադիտորդները ունենալու են 0 դերակատարում։

Լաչինի միջանցքը չունի տեխնիկական լուծում, Արցախի խնդիրը՝ նույնպես։ Խնդիրը քաղաքական դաշտում է, հետևաբար՝ Հայաստանից պահանջվում է առաջ քաշել նոր գաղափարներ՝ այնպիսիք, որոնք ա/ կամրապնդեն անվտանգությունը, բ/ նույնիսկ այսօրվա բարիկադավորված աշխարհում ընկալելի կլինեն թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի համար։

Արևմուտքը՝ ԱՄՆ, ԵՄ, մեր կարևորագույն գործընկերներն են, նրանց հետ պետք է ունենալ լուրջ օրակարգ և ինտենսիվ աշխատել՝ ճիշտ բանաձևերով, ճիշտ հարցերի շուրջ։ Բայց երբեք չպետք է մտնել ինքնախաբեության դաշտ, հատկապես որ Արևմուտքը մեր հանդեպ ազնիվ է և չի տալիս անվտանգային որևէ երաշխիք։

Այսպիսով.
Հայաստանը պետք է հանել սև արկղից, ձերբազատվել մեզ հատկանշական պարզունակ պատկերացումներից՝ տարածաշրջանի և աշխարհի մասին, մտնել բարդ, կոնստրուկտիվ, բայց հասկանալի բանակցությունների մեջ՝ հակառակորդների, հարևանների, միջնորդների հետ։ Մեզ նոր սթափ բովանդակությունն է պետք, և այն աշխատացնելու նոր մենեջմենթ։ Պետք է խոսել սեփական ժողովրդի հետ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան