Ներքին 2 տարի առաջ - 10:21 18-08-2024

Հայազգի Մերի Փափազյանն ընտրվել է ԱՄՆ Հանրային Համալսարանների վարչական խորհրդի անդամ

Հայկարամ Նահապետյանը գրում է․ «Դր Մերի Փափազյանն ընտրվել է ԱՄՆ Հանրային Համալսարանների վարչական խորհրդի անդամ։ Այս կառույցը հիմնականում զբաղվում է ամերիկյան վետերանների կրթական հարցերով։ Տարբեր առիթներով հանդիպել եմ Դր Փափազյանին։ Երբ ղեկավարում էր Հարավային Կոնեկտիկուտի ՊետՀամալսարանը (SCSU), առանց պետբյուջեից ֆինանսավորման, Փափազյանը 200 միլիոն փող ճարեց ու էնպիսի շինարարություն արեց, որ լաբորատոր հագեցվածությամբ SCSU-ն որոշ պարամետրերով գերազանցեց ընդամենը մի քանի կմ այն կողմ գտնվող Եյլի հռչակավոր համալսարանի լաբորատորիաները։ Yale-ը պատմականորեն ամերիկյան հնագույն եւ լավագույն ԲՈՒՀերից մեկն է, բայց Փափազյանը շատ մեծ ներդրում արեց, որ SCSU-ն հռչակավոր Yale-ի մրցակիցը դարձավ տեխնոլոգիական որոշ չափորոշիչներով: Նրա շնորհիվ SCSU-ն ու Երեւանի Մանկավարժականը պայմանագիր ստորագրեցին ու փոխայցեր եղան։
Հետո Փափազյանը նշանակվեց Սան Խոսեի համալսարանի ռեկտոր, որը Սիլիկոնային Հովտի հիմնական համալսարանն է։ Փափազյանը նաեւ ԱՄՆ Համալսարանների եւ Քոլեջների վարչական խորհրդների ընդհանուր միության փոխնախագահն է։ Mary A. Papazian-ի անվան «A» միջանկյալ տառն ի դեպ նշանակում է Արշակունի։ Դա դր Փափազյանի աղջկական ազգանունն է։
Դր Փափազյանը բարձր կարգի մասնագետ է, բազմիցս այցելել է ՀՀ եւ պատմական Կիլիկիա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով