Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 16:42 05-04-2025

Հայաստանն ընտրվել է UNDP, UNFPA, UNOPS գործադիր խորհրդի անդամ

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում ապրիլի 4-ին Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:

Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS գործադիր խորհրդի աշխատանքներին՝ ի շահ ծրագրային երկրներում 2030 Օրակարգի իրականացման, սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում ներառական, արդյունավետ և կայուն զարգացման ապահովման համար։

UNDP, UNFPA և UNOPS-ի գործադիր խորհուրդը պատասխանատու է տվյալ կազմակերպությունների գործունեության վերահսկման և աջակցության համար։ Այն բաղկացած է 36 անդամ պետություններից և ապահովում է վերոնշյալ գործակալությունների կողմից ծրագրային երկրներում պատշաճ աշխատանքների իրականացումը՝ տրամադրելով ռազմավարական ուղղորդում և իրականացնելով մշտադիտարկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան