Արտաքին 2 տարի առաջ - 21:07 13-08-2024

Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու որոշում կայացնել․ Մահմուդ Աբաս

Իրանն առաջիկա ժամերին կարող է պատասխան տալ Իսրայելին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության վերաբերյալ։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում։

«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրվա ընթացքում կամ նույնիսկ հաջորդ մի քանի ժամվա ընթացքում»,-ասել է Աբասը:
«Նախ՝ մենք՝ որպես պաղեստինցիներ, դեմ ենք պատերազմին։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ դեմ ենք պատերազմին և դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց և երեխաների սպանությանը։

Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ սրացում չի լինի, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,-ասել է Աբասը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան