Արտաքին 4 տարի առաջ - 16:34 15-12-2021

Վրաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել «քաղաքական որոշում» կայացնել՝ երկիրը դաշինքին ինտեգրելու համար

Վրաստանը էական առաջընթացի է հասել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ, և եկել է կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը՝ ինտեգրման գործընթացն ակտիվացնելու համար։ Այս մասին այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանը էական առաջընթացի է հասել եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին: Ես հավատում եմ, որ եկել է ժամանակը կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնելու՝ մեր ինտեգրման գործընթացն ակտիվացնելու համար: Դա կլինի հստակ ազդանշան ՆԱՏՕ-ի բոլոր ասպիրանտ երկրների համար առ այն, որ նպատակասլացությունը, նվիրվածությունն ու աշխատանքը բերում են իրական արդյունքների»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանն արդեն գործնականում ունի բոլոր գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և հանրապետությունը բանակցություններ է վարում գործընկերների հետ՝ պատրաստելու համար քաղաքական որոշում դաշինքին իր անդամակցության նպատակով։

«Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կկրկնեմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի համար ամենակարևոր խնդիրն է, որին աջակցում է վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։ Մենք արդեն ունենք անդամակցության համար բոլոր գործնական գործիքները։ Մենք ակտիվ երկխոսություն ենք վարում դաշնակիցների հետ, որպեսզի պատրաստենք քաղաքական որոշում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ»,- ասել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումը այն մասին, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան դաշինքի անդամ, այսօր էլ պահպանում է իր արդիականությունը։

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ 2008-ին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում դաշնակիցները որոշեցին, որ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ: Այդ ժամանակ դա ուժեղ ուղերձ էր, որը պահպանում է իր արդիականությունը նաև այսօր: Այդ իսկ պատճառով մենք այնքան ջանասիրաբար աշխատում ենք 2008թ. գագաթնաժողովի որոշումը իրագործելու համար: Բոլոր պետություններն ունեն իրենց արտաքին ուղին ընտրելու ինքնիշխան իրավունք»,- հավելել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ Վրաստանի վարչապետը հավելել է, որ Վրաստանը հաջողությամբ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Սև ծովում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան