Ներքին 2 տարի առաջ - 17:35 14-08-2024

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային կյանքում:

Վերջին տասը տարիների ընթացքում, ստանձնելով Ընկերակցության գործագիր տնօրենի պաշտոնը, Զավեն Խանջյանը շարունակեց իր բեղուն գործունեությունը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, իր ներդրումն ունեցավ նաև Հայաստանում իրականացվող բազմաթիվ սոցիալական, կրթական ու մշակութային ծրագրերում։

Այս դժվարին պահին իմ զորակցությունն եմ հայտնում պարոն Խանջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության բոլոր անդամներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան