Ներքին 4 տարի առաջ - 20:02 13-05-2022

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ:

Ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով ստացա Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան լուրը:
Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանն իր հմուտ և հեռատես առաջնորդությամբ հիրավի անգնահատելի ներդրում է ունեցել երկրի զարգացման և զորացման գործում:

Կիսելով այս մեծ կորստի վիշտը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձերդ վսեմությանը, հանգուցյալի հարազատներին և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ այս դժվարին պահին մաղթելով տոկունություն և ոգու ամրություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան