Ներքին 2 տարի առաջ - 12:24 13-08-2024

«Արմավիր» ՔԿՀ ազատազրկված անձինք խաղացել են «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհու հետ

«Արմավիր» ՔԿՀ ազատազրկված անձինք մեկ բեմում խաղացել են «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհու հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձինք մեկ բեմում խաղացել են Արմավիրի «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։

Ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի նախաձեռնությամբ, Հայաստանի մշակույթի գործիչների միության և «Արմավիր» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ բեմադրվել է «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը։ Մուշեղ Մխիթարյանի հեղինակած և բեմադրած պիեսը նվիրված է դրամատուրգ Գևորգ Սարգսյանի ծննդյան 90 և ականավոր դերասան Երվանդ Մանարյանի 100-ամյակներին։

Միջոցառմանը ներկա են եղել Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ՀՄԳՄ վարչության անդամներ Գագիկ Անտոնյանը և Լիանա Սահակյանը, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Ներկայացման բեմադրիչին և մասնակիցներին հանձնվել են պատվոգրեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի կողմից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան