Ներքին 5 տարի առաջ - 20:49 23-09-2021

Մեկնարկել է Վանաձորի դրամատիկական թատրոնի հոբելյանական թատերաշրջանը

Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ներկայացումով սեպտեմբերի 22-ին տրվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը: Ներկայացումը նվիրված է ինչպես ՀՀ անկախության 30-ամյա հոբելյանին, այնպես էլ այն խոնարհումի խոսք է 44-օրյա պատերազմում ընկածներին ու հաշմվածներին:

Ավելի վաղ թատրոնի գեղարվեստական խորհուրդում պիեսի քննարկման ժամանակ բոլոր անդամները միաձայն հավանություն էին տվել գեղարվեստական այս գործի բեմադրությանը: Այն, գեղարվեստական պայմանականությունների միջոցով, առերեսվում է թե՛ Բագրատունյաց ժամանակաշրջանի Հայաստանին, թե՛ ներկային և թե վաղվա օրվան: Բեմադրության հեղինակը համոզված է, որ այս ներկայացումը երկար է ապրելու:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի բացման առթիվ հաջորդող օրերին լինելու է ևս մեկ պրեմիերա՝ «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է, այն նվիրված է ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին: Հոկտեմբերից թատրոնը կհյուրընկալվի մայրաքաղաքում և ամսի 12-16-ը Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա հյուրախաղերով: Բեմում կլինեն «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրդ», «Չար ոգի», «Անուշ» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով