Ներքին 2 տարի առաջ - 13:50 12-08-2024

Հայտնի են ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուները

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը օգոստոսի 12-ին ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։

Այս մասին տեղեկանում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից, ՀՀԽ անդամի թափուր տեղի համալրման մրցույթի մասնակցության համար հայտ է ներկայացրել յոթ թեկնածու՝

1. Էլմիրա Արսենյան

2. Քնարիկ Առաքելյան

3. Զառա Արամյան

4. Իրինա Շախնազարյան

5. Օֆելյա Ասատրյան

6. Մարգարիտա Մինասյան

7. Նունե Էլմասյան։

Մրցութային գործընթացին միայն կին թեկնածուների մասնակցության հանգամանքը պայմանավորված է«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, համաձայն որի Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։

Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով մրցութային հանձնաժողովի նիստը կկայանա օգոստոսի 16–ին։

Մրցութային հանձնաժողովի կազմում են Արա Խզմալյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով