Ներքին 2 տարի առաջ - 18:52 11-08-2024

Արմավիրի մարզում Nissan-ը կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել հանդիպակաց գոտում. վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դիմել է փախուստի. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ե.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում՝ դեպի Վաղարշապատ ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, կոտրել ծառն ու երկաթե էլեկտրասյունը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ունեն օպերատիվ տեղեկություններ, որ վթարի մեղավորը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Nissan-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է։

Իսկ վարորդն ու ուղևորներն առաջին հերթին փրկվել են, քանի որ եղել են ամրակապված, հակառակ դեպքում հնարավոր է մեքենայից դուրս շպրտվեին։

Վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով