Ներքին 3 տարի առաջ - 16:25 15-10-2023

Արարատի մարզում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և կողաշրջված հայտնվել դաշտում. կան վիրավորներ. մեղավոր 06-ը դիմել է փախուստի. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Արմեն Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 1-ամյա Սարո Ա.-ն և 30-ամյա Ալիսա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենք էլ իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի պատճառը եղել է ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի կողմից չթույլատրելի հատվածով ճանապարհ մտնելը և BMW-ի վարորդի և տրանսպորտային միջոցների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ու BMW-ի վարորդը, խույս տալով 06-ի հետ բախումից, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

06-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով