Ներքին 2 տարի առաջ - 17:58 11-08-2024

Երևանում ուժեղ քամին ավտոտեխսպասարկման կետի տանիքը պոկել ու շպրտել է. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ուժեղ քամու հետևանքով Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 79/4 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի տանիքի փայտե կառուցատարրերը, որոնց վրա երկաթե թիթեղներ են եղել, քամին պոկել ու շպրտել է՝ մի մասը գցելով էլեկտրական լարերի և դրա դիմաց կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի շինհրապարակի ցանկապատի վրա։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ թեթև վնաս էին կրել մի քանի ավտոմեքենաներ, սակայն փրկարարները ասում էին, որ իրենք նման ավտոմեքենաներ չեն տեսել։

Հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները հեռացրել են վտանգավոր թիթեղները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով