Արտաքին 2 տարի առաջ - 10:53 11-08-2024

Խոցված ուկրաինական հրթիռն ընկել է Կուրսկում բնակելի շենքի վրա․ տուժել է 13 մարդ

կիրակի գիշերը խոցված ուկրաինական հրթիռն ընկել է Կուրսկում բնակելի շենքի վրա։ Արդյունքում տուժել է 13 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Մահվան դեպքեր չկան։ Կիրակի առավոտյան Վորոնեժն է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակմանը։ Քաղաքում ավերածություններ են գրանցվել. ասել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Գրում է ria.ru-ն։

«Վորոնեժի տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով վնաս է հասցվել վարչական շենքին և կոմունալ օբյեկտին, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»,- գրել է նա Telegram-ում։

Միաժամանակ, տարածաշրջանում պահպանվում է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգը։ Տարածքի վրա շարունակում են ոչնչացվել թշնամու անօդաչու սարքերը։ Գուսևի խոսքով՝ վերացվել է ավելի քան 10 ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով