Արտաքին 2 տարի առաջ - 22:38 22-08-2024

Ուկրաինական զինված ուժերի հրթիռով խոցված ռուսական լաստանավը խորտակվել է

«Կովկաս» նավահանգստի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով վնասված երկաթուղային լաստանավը խորտակվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

Նշվում է նաև, որ բուն նավահանգստի տարածքում հրդեհներ չկան։ Ավելի վաղ Թեմրյուկի շրջանի ղեկավար Ֆեոդոր Բաբենկովը հայտնել էր, որ լաստանավում վառելիքով 30 տանկ է եղել։

Հրթիռակոծման արդյունքում, ոչ պաշտոնական տվյալներով, Conroe Trader երկաթուղային լաստանավը խոցվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռով, ինչը հանգեցրել է հրդեհի։ Լաստանավում հինգ մարդ է եղել, նրանց ճակատագիրն անհայտ է։

Համացանցում հայտնվել է նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պահի տեսանյութը։ Կադրերում երևում է ծխի թանձր սև սյունը, որը բարձրանում է երկինք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»