Խոսք 2 տարի առաջ - 23:01 08-08-2024

Առիթ է հիշելու փոխգնդապետ Արա Մխիթարյանին․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հաղթել է Արցախը հանձնած ՔՊ-ական խմբից Տրդատ Սարգսյանին:

Սա ևս մեկ անգամ առիթ է հիշելու փոխգնդապետ Արա Մխիթարյանին։

Արա Մխիթարյանին դաժան ծեծել էին 2019թ, 4 տարի կոմայի մեջ էր, անցած տարի մահացավ՝ Արցախի հանձնումից 2 ամիս առաջ։

Տրդատ Սարգսյանը Իշխանյանին դատի էր տվել, որ նա հիշեցրել էր, որ Արա Մխիթարյանի մահվան պատասխանատուն Տրդատ Սարգյանն ու ՔՊ-ն են, ու ոչ մի ընդվզում չեղավ։ Պիտի, որ դատի տված լինի, որ էս մի ընդվզումն էլ չլինի։

Ավետիք Իշխանյանի խոսքը Արա Մխիթարյանի մահվան հետ կապված․

«Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելմում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով