Արտաքին 2 տարի առաջ - 20:03 08-08-2024

Զելենսկին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը, որի կազմում են Դոնալդ Նորկրոսը, Սելեստա Մելան և Ջեյմս Պանետին: Հայտնում են ուկրաինական լրատվականները։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան պատվիրակությանը՝ Կիև և Օդեսա այցելելու համար։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը ռուսական հարձակմանը հակազդելու հարցում, մասնավորապես՝ Ուկրաինային F-16 ինքնաթիռների մատակարարումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդումը, ինչպես նաև երկրի պաշտպանական ուժերի առաջնահերթ կարիքները:

Զելենսկին նշել է քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների արդյունավետ պաշտպանության համար լրացուցիչ ՀՕՊ միջոցների կարևորությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում ուկրաինացի օդաչուների և տեխնիկների համար ուսումնական առաքելությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան