Ներքին 1 տարի առաջ - 12:05 04-01-2025

Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում

ԱՄՆ 119-րդ Կոնգրեսի աշխատանքների առաջին օրը ստորին պալատի օրենսդիրները քվեարկությամբ ընտրեցին Մայք Ջոնսոնին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ, այս մասին փոխանցում է bbc.com-ը։

Փաստորեն, հանրապետական գործիչը պահպանեց այդ պաշտոնը, որը նա զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից։

Թեև օրվա սկզբին կասկածներ էին հնչում, թե արդյոք Ներկայացուցիչների տանը մեծամասնություն կազմող հանրապետականները կողմ կքվեարկեն Ջոնսոնի թեկնածությանը, իսկ նախորդ օրերին որոշ հանրապետական օրենսդիրներ բարձրաձայնել էին իրենց բացասական մոտեցումը նրա վերընտրության առնչությամբ, սակայն, ի վերջո, Լուիզիանա նահանգը ներկայացնող 52-ամյա Մայք Ջոնսոնի օգտին քվեարկեցին Ներկայացուցիչների տան 220 հանրապետաններից 218-ը։

«Մայքը հիանալի խոսնակ կլինի, և մեր երկիրը դրանից միայն կշահի», - սոցիալական ցանցերում ողջունել Է Թրամփը խոսնակի հաղթանակը: «Ամերիկացիները չորս տարի սպասում էին առողջ բանականությանը, ուժին և առաջնորդությանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան