Ներքին 2 տարի առաջ - 12:00 08-08-2024

3 հոգանոց ընտանիքի կյանք խլած և փախուստի դիմած տղամարդու ընտանիքը ևս լքել է Հայաստանը

Հուլիսի 26-ին ողբերգական ավտովթարից հետո Հայաստանի սահմանը հատած քաղաքացին նաև ընտանիքի անդամներին է փախցրել երկրից։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին փախուստի դիմած տղամարդու հարևանները։

«Ողբերգական վթարի հետևանքով, երբ հայրը,մայրը և 7-ամյա երեխան զոհվեցին, 41-ամյա Արմեն Տոնոյանը փախուստի դիմեց՝ հատելով Վրաստանի սահմանը։ Օրերս էլ իմացանք, որ ընտանիքին է փախցրել երկրից, երևիմտածել է՝ վրաժ կլուծեն։

Պարզից էլ պարզ է, որ էս մարդը վերևներում մարդ ունի, որ 3 հոգու կյանք խլեց ու հանգիստ, առանց որևէ խոչընդոտի սահմանը հատեց։ Արմեն Տոնոյանը քաղաքում կորած մարդ չէ, փոքր քաղաք է, բոլորս էլ գիտենք, թե ում պոչը, ում ոտքի տակն է։ ։ Չեմ ուզում անուններ նշել, բայց պարզ է, թե ում հովանավորությամբ է լքել սահմանը։ Էդքան հե՞շտ էր հա...»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի բնակիչը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ողբերգական ավտովթար է եղել, ինչի հետևանքով զոհվել են հայրը,մայրը և 7-ամյա տղան։

Հիշեցնենք , որ դեպքից հետո պարզ դարձավ, որ 3-հոգանոց ընտանիքի մահվան պատճառ դարձած տղամարդը փախել է Վրաստան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով