Ներքին 3 տարի առաջ - 21:27 01-02-2023

15 զինվորի կյանք խլած կացարանը հրդեհած սպան հրաժարվել է ցուցմունք տալ․ նրան մեղադրանք է առաջադրվել

Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած զինվորական կացարանը հրդեհած կապիտանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ նրան մեղսագրվող արարքը հենց կապված է վառարանը ավտոբենզինով վառելու հետ։

«Կապիտանը դեռ գտնվում է բուժհաստատությունում։ Վարույթն իրականացնող մարմինը հարցաքննության նախաձեռնություն է ցուցաբերել, սակայն անձը հրաժարվել է ցուցմունք տալ»։

Նա նաև հայտնեց, որ դատարանը հրդեհի գործով 2 ձերբակալված սպաներին կալանավորելու որոշում է կայացրել։ Երկուսն էլ կալանավորված են։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Արդյունքում, կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան