Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 20:05 07-08-2024

Հայ մարզիկի խաղը չցուցադրելը դավաճանություն է. Հ1-ը թուրքական քարոզչություն է իրականացնում. հարցում

Երեկ՝ օգոստոսի 6-ին, Օլիմպիական խաղերում հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի ելույթների ժամանակ Հ1-ը չի ցուցադրել նրանց գոտեմարտերը՝ ցուցադրելով այլազգի կանանց գոտեմարտեր, ինչը զայրույթի ու դժգոհությունների մեծ ալիք էր բարձրացրել։

Հ1-ը շտապեց արդարանալ՝ նշելով, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում։

Հ1-ի պարզաբանումներին կարելի էր հավատալ, եթե հարևան Վրաստանում չցուցադրվեին հայ ըմբիշների գոտեմարտերը։ Փաստացի՝ Հ1-ի արդարանալու փորձերը «ջուրն ընկան»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարց ուղղել, թե իրենց կարծիքով, պատահականությու՞ն էր, որ Հ1-ը հայ ըմբիշների ելույթները եթեր չհեռարձակեց։

Հարցվածների մեծ մասը բացասական գնահատեց Հ1-ի քայլը։

«Չի կարելի նման բաներ թույլ տալ»,- ասաց մի տարեց տղամարդ։ «Դա մանրուք է»,- պատասխանեց անցորդներից մեկը։ «Շատ վատ ա, որ չեն ցուցադրել»,- նշեց քաղաքացիներից մեկը։ «Կազմակերպված էր։ Հ1-ը ո՞ւմն ա, իրենց կողմից էլ կազմակերծված ա»,-ասաց մեկ այլ անցորդ։ «Դա քաղաքական հարց է, չես կարա ասես»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ «Հանրային հեռուստաընկերությունը հայ ազգի դավաճաններն են առաջին հերթին։ Մենք գիտենք՝ մեր թշնամին ով ա, բայց ներքին թշնամին ավելի վատն ա»,- վրդովված ասաց մի տղամարդ։ «Դա պատահականություն չէ, որովհետև էսօր Հ1-ի արտադրանքը ոչ մեկը չի նայում, նորմալ մարդը Հ1 չի նայում։ Հ1-ով իրականացվում ա թուրքական քարոզչություն։ Հ1-ի արածը տեխնիկական պատճառներով չի, դա ուղղակի նպատակադրված է։ Ոնց որ թուրքերը չէին ուրախանա հայ մարզիկների հաջողություններով, նույն տեսակետն ունեն Հ1-ի աշխատակիցները»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում