Սպորտ 5 տարի առաջ - 22:46 01-08-2021

ՄՕԿ-ը վերահսկողության տակ է վերցրել բելառուս մարզիկի հետ կապված իրավիճակը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) իր վերահսկողության տակ է վերցրել բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայային երկրից արտաքսելու փորձի հետ կապված իրավիճակը:

«Այս երեկո ՄՕԿ-ը և Տոկիո 2020-ը զրուցել են Քրիստինա Տիմանովսկայայի հետ: Նա համագործակցում է իշխանությունների հետ «Հանեդա» օդանավակայանում և ներկայումս նրան ուղեկցում է Տոկիո 2020 -ի կազմկոմիտեի անդամը: Նա մեզ ասաց, որ իրեն ապահով է զգում:

ՄՕԿ -ը և Տոկիո 2020 -ը կշարունակեն բանակցությունները Քրիստինա Տիմանովսկայայի և իշխանությունների հետ՝ որոշելու առաջիկա օրերի հաջորդ քայլերը», - ասված է Twitter- ում ՄՕԿ –ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի օլիմպիական պատվիրակությունը հեռացրել է մարզիկին Տոկիոյի բոլոր մրցումներից և փորձել բռնի կերպով նրան ուղարկել Մինսկ`իր երկրի մարզական պաշտոնյաներին քննադատելու համար: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ճապոնացիները թույլ չեն տվել Տիմանովսկայային ինքնաթիռ նստեցնել3 և նրան տարել են անվտանգ վայր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»