Ներքին 2 տարի առաջ - 22:20 04-08-2024

Հրդեհ է բռնկվել Պեմզաշեն գյուղի շենքերից մեկի բնակարանում. բնակիչներին տարհանել են. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 15-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։

Պարեկները ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև փրկարարների հետ տարհանել են մի քանի բնակչի։

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է թիվ 15 փողոցի 2-րդ շենքի 2-րդ հարկի բնակարանում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»