Ներքին 3 տարի առաջ - 21:37 20-01-2023

Հրդեհ Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բնակարանում. տուժել է 1, տարհանվել՝ 20 քաղաքցի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 20-ին, ժամը 17։37-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ադոնցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Հրշեջ-փրկարարական ջոկատներից դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի։

Ըստ ԱԻՆ ՓԾ նախնական տվյալների՝ փրկարարները տարհանել են 20 բնակչի։

Նշվում է, որ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։55-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»