Մամուլ 2 տարի առաջ - 07:20 03-08-2024

Աշխատանքի ցանկությունը «խեղդում» է Փաշինյանին. ցանկանում են ժողովրդի վստահությունը կրկին շահել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը պաշտոնապես արձակուրդում է, բայց, արի ու տես, որ աշխատանքի ցանկությունը «խեղդում» է Փաշինյանին: Նա պտտվում է մարզերով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Փաշինյանը Տավուշ կմեկնի:

Երեկ Փաշինյանը նախ այցելեց Դիլիջանում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի շինհրապարակներ, այնուհետև ծանոթացավ Դիլիջանում՝ թիվ 5 մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին, ապա Դիլիջանով շրջեց, բոլորին ողջունեց, նկարվեց ու անցավ: Վերջինս այցելեց հայրենի Իջևան, Բերդ, հետո ծանոթացավ Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին:

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը՝ կառավարության ծրագրերը ներկայացնելով որպես ՔՊ-ի ծրագրեր, ՔՊ-ի լավությունը ՀՀ քաղաքացիներին՝ դրանով հանրությանը ցույց տալով, որ իր իշխանությունն անդադար, օրնիբուն աշխատում է: Այսինքն՝ Փաշինյանն ամեն կերպ փորձում է քաղաքացիների աչքին բարձրանալ՝ ցուցադրելով նաև այն հանգամանքը, թե ինքը պաշտոնապես արձակուրդում է, սակայն «հանուն հայրենիքի ծաղկման» մարզային այցեր է սկսել:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմին ասել է, որ առաջիկա ընտրություններում ինքն անձամբ բոլոր հանդիպումներին, ներքին քննարկումներին, մարզային այցերին ներկա կլինի, որպեսզի ժողովրդի վստահությունը կրկին շահի, եւ ձայներ հավաքեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում