Արտաքին 2 տարի առաջ - 12:55 24-07-2024

Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. ռուսական ԶԼՄ-ներ

Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում։ Այս մասին գրում ria.ru-ն:

«Ուկրաինական կողմը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարելու ռուսական կողմի հետ, իհարկե, բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ և ունենան գործնական նշանակություն՝ ուղղված արդար և տևական խաղաղության հասնելուն», - ասել է Կուլեբան, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը:

Իր հերթին Վան Ին արձագանքել է՝ նշելով, որ վերջերս և՛ Մոսկվան, և՛ Կիևը «տարբեր աստիճաններով» բանակցությունների պատրաստակամություն են հայտնել։

«Չնայած դրա պայմաններն ու հնարավորությունները դեռ չեն հասունացել, մենք աջակցում ենք խաղաղությանը նպաստող բոլոր ջանքերին և պատրաստ ենք շարունակել կառուցողական դեր խաղալ հրադադարի և բանակցությունների վերսկսման համար»,- ընդգծել է չինացի դիվանագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով