Արտաքին 4 տարի առաջ - 19:03 26-02-2022

Կուլեբան հայտարարել է SWIFT-ից Ռուսաստանի անջատման մասին

Ռուսաստանը կանջատվի SWIFT միջազգային միջբանկային համակարգից: Պաշտոնական որոշումը դեռ պաշտոնականացված չէ, սակայն արդեն սկսվել են տեխնիկական նախապատրաստական ​​աշխատանքները որոշման ընդունման և սույն պատժամիջոցի իրականացման համար։ Այս մասին շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Ուկրաինական դիվանագիտության ողջ համակարգը աշխատեց՝ Ուկրաինայի նախագահից մինչև Ուկրաինայի դեսպանատան կցորդը: Շնորհակալ եմ նաև հազարավոր մարդկանց, մասնավորապես ուկրաինական սփյուռքին, որոնք ճնշում են գործադրել իրենց կառավարությունների վրա և աջակցում են այս որոշմանը, ուկրաինացի դիվանագետներն այս հաղթանակը նվիրում են Ուկրաինայի բոլոր պաշտպաններին»,- գրել է նախարարը։

Նաև այսօր հայտնի է դարձել, որ Գերմանիան՝ ԵՄ վերջին պետությունը, որը մինչ այժմ ձեռնպահ է մնացել Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի անջատմանը SWIFT-ից, համաձայնել է այս պատժամիջոցի կիրառմանը։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը։

Ավելի վաղ Ռուսաստանին SWIFT համակարգից անջատելու որոշմանն աջակցել են Հունգարիան, Իտալիան, Ֆրանսիան և Կիպրոսը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան