Ներքին 2 տարի առաջ - 20:02 23-07-2024

Սևանում վրաերթի հետևանքով մահացածը 55 տարեկան էր, Ծովագյուղից

Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Ծովագյուղից էր, 55 տարեկան, «Սևան» ճանշինի աշխատակից։

Oragir.News-ի հետ զրույցում ծովագյուղցիները նշեցին, որ մահացածը շատ լավ մարդ էր, լավ հարևան ու համագյուղացի։

«Շատ լավ ընտանիք են, գյուղում մեծ հարգանք են վայելում։ Շատ ափսոսում ենք կատարվածի համար։ Ունի մեկ տղա։ Իր տղան աշխատում է ոստիկանությունում, խելոք ժողովուրդ են»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ծովագյուղցիներից մեկը։

Հիշեցնենք՝ այսօր ողբերգական ավտովթար, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Գագարինի տարածքում։ «Mercedes» մակնիշի մեքենան հարված է ճամփեզրին կայանած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև հարվածել 2 «Opel» մակնիշի մեքենայի։ Վրաերթի եենթարկված հետիոտնը տեղում մահացել է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով