Ներքին 11 ամիս առաջ - 16:43 22-11-2025

Մահացածը Վեդի համայնքից էր, մոտ 50 տարեկան. նոր մանրամասներ` Սիս գյուղի ողբերգական վթարից

Երեկ, ժամը 06:30-ի սահմաններում Արարատի մարզի Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են Գյումրի–Երևան բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար գնացքն ու Opel մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մեքենայի վարորդը տեղում մահացել է:

Oragir.News-ը կապ հաստատեց Սիս գյուղի վարչական ղեկավար Հրանտ Ալեքսանյանի հետ՝ պարզելու դեպքի մանրամասները։

«Որքան գիտեմ, Opel-ի վարորդը Վեդի խոշորացված համայնքից էր։ Մեղավորության խնդիր չեմ տեսնում․ այդ հատվածում առավոտյան ժամերին շատ ուժեղ մառախուղ է լինում, և տեսանելիությունը գրեթե զրոյի է հասնում։ Տարիքով էլ հազիվ 50 տարեկան էր, որքան հիշում եմ»,- ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ վարորդը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չի եղել տարածքի առանձնահատկություններից։

«Արտաշատի շուկա տանող ճանապարհը փակ է, ու մեքենաները օգտագործում են Սիսի միջով անցնող այլընտրանքային ճանապարհը։ Կարծում եմ՝ վարորդը պարզապես ծանոթ չի եղել հատվածին։ Տարբերանշանները կան, զգուշացնող նշանները նույնպես, բայց մառախուղի պայմաններում կողմնորոշվելը շատ բարդ է։ Ենթադրում եմ, որ դեպքը հենց այդ պատճառով է տեղի ունեցել»,– նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով: Փրկարարներն ու պարեկները Opel-ի վարորդի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»