Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:33 21-07-2024

Ջերմուկում զոհված զինվորի ընտանիքից խաբեությամբ հողը վերցրել են

Տեղ գյուղի բնակչուհի Լուսինե Միրզոյանը՝ 2022 թ․ սեպտեմբերին Ջերմուկում անմահացած Արսեն Գարունի Վարդանյանի մայրը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ 2022 թ․ գարնանը գյուղապետարանից իրենց թուղթ են բերել, որ ստորագրեն, պարտքեր ունեն, մարեն, որպեսզի իրենց հողը ձեռքներից չվերցնեն։ Իրենք ստորագրել են, գումարն էլ վճարել են։

«Աշնանը, երբ ամեն ինչ վերջացավ, ասացին, որ հողերը վերցնում են։ Ամուսինս ասաց՝ վերցնո՞ւմ են՝ թող վերցնեն, մեր դարդն ու ցավը էդ չի։ 1 հա տվել են մի որդուս՝ Վաղարշակիս՝ որպես աճող ընտանիք»,- պատմեց կինը։

Լուսինե Միրզոյանն ասաց, որ մեղվի փեթակներ ունեն, այդպես են հոգում իրենց օրվա հացը։

Կինը շեշտեց՝ որդու՝ Արսենի գերեզմանաքարը կառուցելիս գյուղապետարանը չի օգնել, ստեր են տարածում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան