Ներքին 5 տարի առաջ - 12:31 09-02-2021

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԾՆՈՂԻՑ ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ $3000 ՊԱՀԱՆՋԱԾ ԱՆՁԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է անհետ կորած զինծառայողի ծնողից որդուն վերադարձնելու դիմաց խաբեությամբ $3000 պահանջած անձին։ Մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով, նա կալանավորվել է։

Տղամարդը՝ իմանալով, որ զինծառայողն անհետ կորած է, նրա հոր մոտ ներկայացել է որպես հատուկ ծառայությունների պաշտոնատար անձանց հետ կապեր ունեցող անձ՝ հայտնելով, թե իբր նրանց միջոցով ճշտել է, որ որդին գտնվում է Բաքվի քրեակատարողական հիմնարկներից մեկում, որտեղից վերջինիս նախ երկրորդ երկիր, իսկ այնուհետև՝ ՀՀ տեղափոխելու համար անհրաժեշտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցներին տալ $3000 կաշառք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։

Իբրև Բաքվից երրորդ երկիր տեղափոխելու համար 521,000 դրամին համարժեք $1000 ստանալուց հետո նրան ձերբակալել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան