Մամուլ 2 տարի առաջ - 08:30 20-07-2024

Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական կուլիսներում խոսում են, որ Լոնդոնում Ալիեւ–Փաշինյան հանդիպումը տապալվել է, քանի որ Փաշինյանը որոշել է ատամ ցույց տալ իրեն «ծանր զիջումների» դրդող հավաքական Արեւմուտքին, այս պարագայում` Մեծ Բրիտանիային: Ըստ որոշ լուրերի, երկկողմ հանդիպումից նա հրաժարվել է միայն այն պատճառով, որ Ալիեւը պնդել է, որ հանդիպմանը մասնակցի նաեւ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։ Ծանր զիջումների վերաբերյալ Միլլերի հորդորից հետո հայկական կողմի մոտ կասկածներ չկան, որ այս ֆորմատում էլ էին ՀՀ ղեկավարին պատին դեմ տալու։ Անգամ պաշտոնական հաղորդագրություններով է պաշտոնական Երեւանը դա հասկացրել։

Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւը, հիշեցնենք, հայտարարել էր, որ «հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը», եւ «Հայաստանի վարչապետի հրաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից»:

ՀՀ ԱԳՆ-ի անունից խոսնակը պատասխանել է, թե հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում` ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ «Հայկական կողմը նաեւ վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր եւ բարձրագույն մակարդակով բանակցությունները եւ մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- նշել էր խոսնակը։

Կուլիսային իրադարձություններից անտեղյակ մարդուն կթվա, թե կողմերից մեկը ստում է, բայց շան գլուխն այլ տեղում է թաղված:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում