Ներքին 2 տարի առաջ - 18:26 19-07-2024

Ստիպե՞լ են վարորդին, թե՞ չեն ստիպել. քաղաքապետարանը չգիտի, որ մարդուն կարելի է ազատել

Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, հայհոյելով՝ ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա:

Դրան հաջորդեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,- գրել էր նա։

Oragir.News- ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, հասկանալու համար՝ ո՞րն եղել վիճաբանության պատճառը։

«Ես մանրամասներից տեղյակ չեմ, բայց տեղյակ եմ համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ վարորդը ակնհայտ ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերում ուղևորի նկատմամբ։ Թե նախապատմությունը ինչ է եղել, որ ուղևորը և վարորդը նման կոնֆլիկտ են ունեցել իրար հետ, ինձ հայտնի չէ։

Անկախ նրանից, թե ուղևորը ինչ վարքագիծ է ցուցաբերել վարորդի նկատմամբ, առնվազն՝ վարորդը պարտավոր էր պատշաճ վերաբերմունք ցույց տալ քաղաքացու նկատմամբ։

Oragir.News-ի դիտարկմանը, որ գրառման մեջ շեշտվում է՝ վարորդն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից։ Արդյո՞ք վարորդը գիտակցել է իր սխալը, թե՞ դա եղել է ստիպողաբար, Կոստանյանը նկատեց՝

«Բնականաբար գիտակցել է իր սխալը, որովհետև հակառակ պարագայում ուղղակի կազատվեր աշխատանքից՝ օրենքը թույլ է տալիս վարորդին իր պայմանագրի կետերի խախտման պարագայում ուղիղ ազատել։

Ցանկացած մարդ, ով աշխատանքից ազատվում է, ցանկանում է, որ սեփական դիմումի հիման վրա ազատվի, որովհետև երբ ազատվում են ղեկավարնրի կողմից՝ հետագա աշխատանք փնտրելու տեսանկյունից՝ մարդկանց համար խնդիրներ են ստեղծում»,- ասաց Կոստանյանը։

Նշենք, որ քաղաքապետի մամուլի քարտուղարը ավելի վաղ ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր՝ վարորդը իր սեփական դիմումի համաձայն կազատվի, ինչը տպավորություն էր ստեղծել, որ քաղաքային իշխանությունը արդեն իսկ այդ որոշումը կայացրել է, պարզապես գցել է վարորդի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան