Ներքին 3 տարի առաջ - 22:53 19-06-2023

Քամու հետևանքով ավտոտնակի կտուր է վնասվել, բայց քաղաքապետարանը դրա մասին չգիտի

Հունիսի 18-ին՝ ժամը 12։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 23/1 հասցեի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների և խանութների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ավտոտնակի տանիքին, վնասված ավտոմեքենաներ և խանութներ չեն հայտնաբերվել․ մասամբ վնասվել է ավտոտնակի տանիքը։

Ավելի վաղ Oragir.News-ը կապվել էր Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ, որտեղից մեզ միայն մի քանի վնասված ծառերի և մեկ վնասված մեքենայի մասին էին հայտնել և նշել, որ վնասված տանիքներ չկան, փաստորեն ստացվում է այնպես, որ քամու հետևանքով մայրաքաղաքում ավտոտնակի կտուր է վնասվում, բայց քաղաքապետարանում այդ մասին ինֆորմացիա չունեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»